‘Տնտեսական անկումը այլևս հնարավոր չէ թաքցնել. Մամուլ’

1131

«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին 5 ամիսների մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, անակնկալ էին նույնիսկ ամենահոռետեսների համար։ Մեր պալատական վիճակագիրները, որոնք կարողանում էին օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ պարզունակ մեքենայություններ անելով՝ 1.9 տոկոս տնտեսական անկումը ներկայացնել որպես 7.2 տոկոս տնտեսական աճ, այս անգամ անկարող են գտնվել «լավատեսական ուղերձներ» հղել մեր հասարակությանը»,-գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Այս տարվա մայիսին, անցած տարվա մայիսի համեմատ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է, ինչը առաջին անգամ է տեղի ունենում վերջին երկուսուկես տարիների ընթացքում։ Նշված ժամանակահատվածում չի եղել գոնե մեկ դեպք, որ որևէ ամսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվի այդ ցուցանիշի նվագում։ Եվ ընդհանրապես, ԱՎԾ-ի կողմից մայիսին արձանագրված գրեթե բոլոր ցուցանիշներով անկումը զգալի է»։

Նախորդ հոդվածը‘Չինովնիկը բողոքի ակցիայի մասնակցին. Պաշոլ վոն, հերիք եղավ, բո՛լ եղավ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ինչի վրա է ՊԵԿ-ը ծախսում պետական միջոցները. Մամուլ’