Տոկիո-2020. Նաոմի Օսակայի սենսացիոն պարտությունը

574

Աշխարհի երկրորդ ռակետ Նաոմի Օսական ավարտեց ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թեսնիսի կանանց մրցաշարում:

Երկրորդ շրջանում ճապոնացի թենիսիստուհին 1:6, 4:6 հաշվով անակնկալ պարտություն կրեց չեխ Մարկետա Վոնդրոուշովայից: Մրցախաղը տևեց 1 ժամ 9 րոպե:

Նաոմի Օսական Տոկիո-2020-ի թենիսի մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն էր: Բացման արարողության ժամանակ հենց նա էր բոցավառել Օլիմպիական խաղերի գլխավոր ջահը:

Նախորդ հոդվածըԳիտնականները պարզում են աշխարհում բնական աղետների առաջացման պատճառները
Հաջորդ հոդվածըԷկվադորի դատարանը Ասանժին զրկել է քաղաքացիությունից