Տոկիո-2020. Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց

4512

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը և գերմանացի Ալեքսանդր Զվերևը:

Երկրորդ կիսաեզրափակիչում Ալեքսանդր Զվերևը 3 սեթում անակնկալ հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ 1:6, 6:3, 6:1: Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ 5 րոպե:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը չորրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Պեկին-2008-ում նա նվաճել է բրոնզե մեդալ,  Լոնդոն-2012-ում գրավել է չորրորդ տեղը, իսկ Ռիո-2016-ում պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում։

Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3):

Նախորդ հոդվածըՏոկիո-2020. Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ և ապահովեց առնվազն արծաթե մեդալ
Հաջորդ հոդվածըՍեւակ Արամազդ. ԱՐՄԷՆԸ