‘«Տոյոտան» կրկին շուրջ 1 միլիոն մեքենա հետ կկանչի’

931

Ճապոնական «Տոյոտա» ընկերությունը մտադիր է շուրջ 1 միլիոն ավտոմեքենա հետ կանչել ողջ աշխարհից: Այս անգամ՝ անվտանգության բարձիկների եւ ապակիների մաքրման համակարգերում անսարքությունների պատճառով:

Հետ կկանչվի ընդհանուր առմամբ ավելի քան 900 հազար Corolla եւ Corolla Matrix մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ՝ մոտ 400 հազար Lexus IS: Նախորդ տարվա տվյալներով, «Տոյոտան» ավտոմեքենաների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար էր:

2012-ին շուրջ 10 միլիոն «Տոյոտա» է վաճառվել՝ 22 տոկոսով ավելի, քան 2011-ին:

Սակայն վերջին ամիսներին ընկերությունը ստիպված է եղել մի քանի անգամ զանգվածաբար հետ կանչել իր արտադրությունը տարբեր կարգի անսարքությունների պատճառով: Միայն նախորդ նոյեմբերին 2,7 միլիոն «Տոյոտա» հետ կանչվեծ ղեկանիվի հետ կապված անսարքությունների պատճառով:  

Նախորդ հոդվածը‘Բեռլինի համալսարաններից մեկում ուսանողը սպառնում է պայթյուն կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգթոնը զգուշացնում է Իրանին եւ Հս. Կորեային. Ռազմական տարբերակը օրակարգում է’