‘«Տոտենհեմ» — «Արսենալ»՝ 1:0. Քեյնի գոլը հաղթանակ պարգևեց տանտերերին (տեսանյութ)’

1741

ԱՊԼ-ի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալ»-ին:

Հյուսիսլոնդոնյան դերբիում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Պոչետինոյի թիմը: Հանդիպման միակ գնդակը 49-րդ րոպեին խփեց «խթաններ»-ի առաջատար Հարի Քեյնը:

«Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 65 րոպե՝ տեղը զիջելով Լյակազետին:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմ»-ը վաստակեց 52 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, բայց տուրի մյուս արդյունքներից կախված կարող է նահանջել: «Զինագործներ»-ն, իրենց հերթին, 45 միավորով մնացին 6-րդ տեղում:

«Տոտենհեմ» — «Արսենալ»՝ 1:0
1:0՝ Քեյն (49′)

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Անդունդի փնտրտուք’
Հաջորդ հոդվածը‘Օսկարին ընդառաջ. ՓՈՍՏԸ (The Post)’