«Տոտենհեմ»-ում հրաժարվել են Նագելսմանին գլխավոր մարզիչ նշանակելու մտքից

335

նդոնի «Տոտենհեմում» դադարել են հետաքրքրվել 35-ամյա Յուլիան Նագելսմանի թեկնածությամբ՝ որպես թիմի գլխավոր մարզչի հավակնորդ։ Ակումբի ներկայացուցիչները պնդում են, որ գերմանացի մասնագետի հետ բանակցություններ չեն եղել և նախատեսված չեն, հայտնում է Evening Standard-ը։

Նագելսմանը մարտի 24-ին հեռացվել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ երկու օր անց «Տոտենհեմը» երկկողմ համաձայնությամբ խզել է գործող պայմանագիրը գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն անգլիական թիմը կգլխավորի Ռայան Մեյսոնը, սակայն ակումբն արդեն նոր գլխավոր մարզիչ է փնտրում. Նագելսմանը հիմնական թեկնածուների թվում էր։

Նախորդ հոդվածըՏեբաս․ Բուսկետսի հեռանալը առաջին քայլն է Մեսսիին վերադարձնելու ճանապարհին
Հաջորդ հոդվածըՀռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում