‘Տուգանք ծխելու համար’

1082

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարող է ակումբի կուղմից տուգանվել 20 հազար ֆունտով՝ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ արտագնա հանդիպումից (0:2) հետո լոգարանում ծխելու համար:

Հիշեցնենք, որ այդ խաղում «զինագործները» եկու գոլերն էլ բաց են թողել լեհ ֆուտբոլիստի սխալներից հետո:

Ինչպես հայտնում է «The Telegraph»-ը, «Արսենալն» ու Շչեսնիի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը, սակայն մեծ է հավանականությունը, որ Շչեսնին այնումենայնիվ կտուգանվի և բաց կթողնի «Սթոք Սիթիի» հետ կայանալիք հաջորդ հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Երկրպագուները «Բարսելոնայի» պարտության համար մեղավոր են համարում Լուիս Էնրիկեին’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնա»-ի տրանսֆերային գործարքներն ու ծախսած գումարը` Սուբիսարետայի օրոք’