‘Տուխել. «Ինձ դուր չի գա, եթե մի շաբաթից Մոուրինյուն փոխարինի ինձ»’

1425

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հումորով է մեկնաբանել «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Հերտա»-«Բորուսիա» (0:0) հանդիպմանը հետևելու փաստը:

-Ես չգիտեի, որ Մոուրինյուն մարզադաշտում է եղել: Նշանակում է՝ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն արդեն այլ մարզչի հետ է նստում… Դա նորմալ չէ:

Լավ, ես կատակում եմ: Իհարկե, տեղյակ եմ եղել, որ Մոուրինյուն հետևելու է խաղին: Ոչ մի խնդիր չկա, բայց ինձ դուր չի գա, եթե մի շաբաթ հետո Մոուրինյուն փոխարինի ինձ,-Տուխելի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Վարդին յուրաքանչյուր խաղի մասնակցում է այնպես, ասես դա իր կյանքի վերջին հանդիպումն է»’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. ««Լեսթերն» ապացուցում է, որ ֆուտբոլում ամեն ինչ գումարով չի որոշվում»’