‘Տուխել. «Համաձայն չեմ Լամի հետ»’

1268

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համաձայն չէ «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամի հետ, ով հայտարարել էր, որ Գերմանիայի առաջնության հաղթողը կորոշվի այս տուրի արդյունքներով: Նշենք, որ մյունխենցիները Բունդեսլիգայի 23 տուրից հետո 8 միավորի առավելություն ունեն դորտմունդցիների նկատմամբ:

«Այդպիսի եզրակացություններ անելու համար դեռ վաղ է, հատկապես երբ մենք կարող ենք առաջիկա հանդիպումներում հաղթանակներ տանել: Ես հասկանում եմ Լամի խոսքերը, «Բավարիան» սովորել  է մեծ առավելություն ունենալ: Հաշվի առնելով այն, որ հենց իրենք նշում են, որ տիտղոսի հետ կապված հարցերը ցանկանում են որքան հնարավոր է շուտ լուծել՝ մեզ համար ավելի կարեւոր է դառնում առաջիկա տուրերում հաղթելը եւ պայքարը շարունակելը»,_ Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նախորդ հոդվածը‘Ինյեստա. ««Բարսելոնա»-ի հաջողությունների գաղտնիքը համեստության մեջ է»’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»֙ 3:0․ «Սիթին» երրորդ անընդմեջ պարտությունն է կրում (տեսանյութ)’