‘Տուխել. « Մենք այստեղ ենք, որպեսզի գրոհենք, գոլ խփենք, ռիսկի դիմենք եւ վայելենք խաղը»’

1434

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեծ նշանակություն չի տալիս առաջին հանդիպման արդյունքին «Լիվերպուլի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ: Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

«Շատ ապրումներ է առաջացնում «Էնֆիլդում» լինելը, բայց թիմը հանգիստ է: Առաջին հանդիպման արդյունքի մասին շատ չեմ մտածում, չեմ կարծում, որ այն վճռորոշ լինի: Մենք այստեղ ենք, որպեսզի գրոհենք, գոլ խփենք, ռիսկի դիմենք եւ վայելենք խաղը: Մենք այստեղ ենք մեր ներուժը բացահայտելու համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը;

Անգլիայում կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հնարավոր է՝ պահերը շատ չլինեն: Երկու թիմերն էլ շատ կազմակերպված են» ‘
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» հույս ունի հաղթել «Արսենալին» Մխիթարյանի համար պայքարում’