‘Տրոպիկական անձրևներից Կոլումբիայում հազարավոր ընտանիքներ են տուժել’

1198

Կոլումբիայում ավելի քան 4,5 հազար ընտանիքներ տուժել են երկիրը կաթվածահարած տրոպիկական անձրևների հետևանքով, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Հիմնականում խոշոր տեղումներ են գրանվել Չոկո և Հյուսիսային Սանտանդեր շրջաններում, որտեղ 40 բնակավայրերում արդեն  իսկ արտակարգ դրություն է հայտարարված: Բացի այդ աղետից տուժել են նաև Կալդաս, Կունդինամարկա, Ռիսառալդա, Տոլիմա և Ուիրա տարածաշրջանները: Չնայած տուժածների էապես մեծ թվին, առայժմ ընդամենը մեկ մահացու դեպք է գրանցվել:

Տարհանման  տարածքների սղության և ճանապարհների չզարգացածության պատճառով փրկարարները մինչ այս պահը չեն կարողանում օգնություն ցույց տալ բոլոր տուժածներին և գնահատել տարերային աղետի հետևանքները:

Նախորդ հոդվածը‘Փարիզում բողոքի ցույց են կազմակերպել մարմնավաճառ կանայք (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է Ռոման Աբրամովիչի փաստաբանի դին’