‘Փարիզում բողոքի ցույց են կազմակերպել մարմնավաճառ կանայք (ֆոտոշարք)’

1403

Մարտի 17-ին Փարիզում մեծածավալ բողոքի ցույց են իրականացրել մարմնավաճառ կանայք, տեղեկացնում է Mignews լրատվական կայքը:

Սեռական  ծառայություններ մատուցող կանանց դժգոհության պատճառ են դարձել ֆրանսիական իշխանությունների կողմից վերջերս ընդունված սեռական ոտնձգությունների և հասարակած տներից օգտվող հաճախորդներին պատժելու մասին օրենքները:

Կանայք փողոց են դուրս եկել «Սեռական աշխատանքը նույնպես աշխատանք է», «Հաճախորդներին պատժել՝ նշանակում է սպանել մարմնավաճառներին», «Ոչ մեղավոր, ոչ էլ զոհ, հպարտ եմ, որ մարմնավաճառ եմ» և մի շարք այլ կոչեր պարունակող պաստառներով: Հատկանշական  է նաև, որ կանանցից շատերը նախընտրել են երթին մասնակցել դեմքը դիմակի տակ թաքցրած:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘180 երկրների պատվիրակություններ կժամանեն Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘Տրոպիկական անձրևներից Կոլումբիայում հազարավոր ընտանիքներ են տուժել’