‘Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում հասկանալ, որ բառերը պիտի նաև իմաստ ունենան. Մամուլ’

1549

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Փետրվարի 18-ին ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես, ինձանից ավելի պարտվեց Սերժ Սարգսյանը», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«ՉԻ» — Փաստորեն, ժողովուրդը հաղթել է, Րաֆֆին պարտվել է, Ստյոպիկ Սաֆարյանը երևի ոչ-ոքի է արել… Մի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը համառորեն չի ուզում հասկանալ, որ բարձրաձայն արտասանված բառերը պիտի նաև իմաստ ունենան: Րաֆֆիի ասածով ստացվում է, որ նախագահական ընտրություններից հետո նախագահ է հռչակվել Սերժ Սարգսյանը, և դա նշանակում է, որ ժողովուրդը հաղթել է: Ավելին, Սերժ Սարգսյանը դարձել է նախագահ, հետևաբար՝ պարտվել է: Եթե այդպես է, ապա լավ կլիներ՝ ժողովուրդը պարտվեր, Սերժ Սարգսյանը հաղթեր:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա իրականությունը Րաֆֆիի ասածի ճիշտ հակառակն է. ժողովուրդը պարտվել է, որովհետև իշխանությունը մնացել է նույնը, իր «ընտրյալն» էլ գնացել է «զորավարի» հետ աղոթելու, Սերժ Սարգսյանը հաղթել է, որովհետև առանց բարդության պահպանել է իշխանությունը, Րաֆֆին էլ հաղթել է, որովհետև իրենից ոչինչ չներկայացնելով՝ կարճ ժամանակով դարձել էր «ընդդիմության առաջնորդ»:

Նախորդ հոդվածը‘Կնճռոտ հարցերը ցավեցնում են Լևոն Իգիթյանին’
Հաջորդ հոդվածը‘Իսկ Գագիկ Բունիաթյանը շարունակեց մտածել միայն փողի մասին. Մամուլ’