‘Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է հրապարակել իր և Սերժ Սարգսյանի զրույցի ձայնագրությունը’

1261

Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման ակնարկով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած այն սպառնալիքին, որ եթե նրանք այդպես շարունակեն, ապա իրենք կհրապարակեն Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի զրույցի մանրամասներն ամբողջությամբ։

«Բոլոր իմ քաղաքական առաջարկները մերժվեցին, ոչ իր կողմից, ոչ իմ կողմից չկար պաշտոն ստանձնելու, կոալիցիա, կառավարություն ստեղծելու առաջարկ»,- ասաց Հովհաննիսյանը՝ անդարդառնալով Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն էլ իր կողմից առաջարկել է՝ ստանձնել ընդդիմության լիդերի դերը եւ պատրաստվել 2017-18թթ. ընտրություններին:

«Քաղաքական առումով հստակ ասել եմ՝ ոչ. ընտրությունները կեղծվել են, ընտրված չեք, ընդունեք այս: Առայժմ՝ մերժվեց», — նշեց Հովհաննիսյանը:Նա նաև նշեց, որ հրապարակելու դեպքում հրապարակեն ամբողջ ձայնագրությունը: Նա հորդորեց հրապարակել Մարտի 1-ի Հոկտեմբերի 27-ի եւ վերջին ընտրությունների օրը Սերժ Սարգսյանի, ՀՈվիկ Աբրահամյանի եւ այլ պաշտոնատար անձանց զրույցների ձայնագրությունները, թե ինչպես են հրահանգել կեղծել ընտրությունները՝ «Եթե դուք նժդեհական գոթ մի հյուլե ունեք, արեք այդ»: Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը Սարգսյանին ասել է, թե հարգում է Սարգսյանի անցած հետագիծը ու շնորհակալություն է հայտնել, որ «մեդիաները բացվել են»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆու եւ Լեւոնի հարցի մասին’
Հաջորդ հոդվածը‘ Տնօրենը՝ դասադուլավոր ուսանողին. «Դու այն վիճակում չես, որ ընկալես դասերը, գնա տուն»’