‘Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է իր պաստառը…. թույլատրելի տեղից’

1281

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում «Հայփոստի» մասնաճյուղի շենքի վրայից պոկեց իր քարոզչական պաստառը: Նրա ասելով՝ դա օրենքի խախտում է, քանի որ օրենքով արգելված է պետական կառույցները քարոզչության նպատակով օգտագործելը: Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նկարներից բացի, այնտեղ փակցված են նաև Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները:

Սակայն «Ժառանգություն» կուսակցության Արարատի մարզի համակարգող Գևորգ Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստում որոշում էր կայացվել «Հայփոստի» շենքի տվյալ հատվածում քարոզչական պաստառներ փակցնելու մասին, և այդ նկարները փակցված էին թույլատրելի տեղերում:

Նախորդ հոդվածը‘Չնայած խոչընդոտների, Հայաստանում Carrefour հիպերմարկետներ կբացվեն առաջիկա 12 ամիսների ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասի ընկերուհին սկանդալային հայտարարություններ է արել’