‘Րաֆֆի Հովհաննիսյանի «խորհրդավոր» նամակը Սերժ Սարգսյանին’

2163

iLur.am-ը արդեն տեղեկացրել է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ այսօր նրան հրավիրելով Ազատության հրապարակ՝ հանրահավաքում ցուցարարների առջեւ «հանրային հաշվետվություն» տալու։ 

Նամակի բուն տեքստը ձեռք բերելու և  հրապարակելու նպատակով iLur.am-ը կապվեց «Ժառանգություն» կուսակցության փոխանախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կտրամադրեն նամակի էլեկտրոնային տարբերակը:

ՌԱՀՀԿ-ի աշխատակից Աշխենի խոսքով՝ նամակի տեքստը գտնվում է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի մոտ, ում հետ ինքը մոտ երկու ժամ չկարողացավ կապվել: Նրա խոսքով, նամակի էլեկտրոնային տարբերակը գտնվում է նաև ՌԱՀՀԿ հանրային կապերի և մամուլի բաժնի պետ Լիլիթ Սարուխանյանի մոտ, սակայն աշխատակցի փոխանցմամբ՝  միայն Հովսեփ Խուրշուդյանն է լիազորված թույլ տալու հրապարակել նամակը:

Մենք եւս փորձեցինք կապ հաստատել «Ժառանգության» խոսնակի հետ, բայց՝ ապարդյուն:

Նախորդ հոդվածը‘Վարչապետի տնային տնտեսուհի կինը հայտարարագրել է 138 հազար 734 ԱՄՆ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուի երկրորդ գալուստը «Օլդ Տրաֆորդ». Տեսանյութ’