‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում ‘

855

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Ավստրալիայի նահանգներից մեկի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու փաստին. 

«Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա շատ ավելին է, քան երբեւէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով: Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը: 

Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում»: 

Հայտարարության շուրջ iLur.am-ը զրուցեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, որը ենթադրեց, որ Սերժը՝ Սերժ Սարգսյանն է, Տիգրանը՝ Տիգրան Սարգսյանը, իսկ մի փոքր ուշ մեզ հայտնեց, որ Հրայրը՝ Հրայր Թովմասյանն է: 

«Նա կապ ունի այն առումով, որ որոշ ժամանակ առաջ ասում էր՝ հակասահմանադրական է այդ քայլը: «Ժառանգությունը» մի քանի անգամ ներկայացրել է խորրդարանին Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, և Թովմասյանն այն տեսակետին է, որ դա հակասահմանադրական է: Հիմա տեսնում ենք, որ այլ երկրներում ևս այդ պրակտիկան կա, որ օրենսդիր մարմինը կարող է անկախություն ճանաչել», — նշեց Մարտիրոսյանը: 

«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է, որ եթե աշխարհի պետություններում նման ճանաչումները հակասահմանադրական չեն ճանաչվում, ապա ամոթ է, որ այդպիսի գնահատական տալիս է Հայաստանի կառավարարությունը: 

«Արդեն իսկ ճանաչման քայլեր են անում այնպիսի երկրներում, որոնք, անգամ, մի փոքր անսպասելի են Հայաստանի համար», — ասաց Սաֆարյանը: 

Նախորդ հոդվածը‘Վիլիամ Սարոյանի չորս պատմվածքները կամփոփվեն «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ ֆիլմում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ազատեց ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ‘