‘Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Բելառուսը եւ Ֆրանսիան կներկայանան բարձրագույն մակարդակով’

1073

Երկրների մեծ մասն առայժմ չեն պատասխանել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական Երևանի հրավերին, քանի որ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ մակարդակով են ներկայանալու այդ միջոցառումներին:

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Շվեյցարիայի, Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ճապոնիայի, Գերմանիայի դեսպանները հաղորդել են, որ Երևանի հրավերները դեռևս ուսումնասիրվրում են իրենց երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններում, և պատվիրակությունների կազմերն առայժմ չեն որոշվել: Սակայն նրանք բոլորը հավաստիացրել են, որ այդ երկրները պաշտոնական ներկայացուցիչների կուղարկեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:

Ինչպես հաղորդել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՄ-ն նույնպես պատվիրակության կազմի առնչությամբ դեռ չի կողմնորոշվել:

Մինչդեռ ԵԱՀԿ-ն արդեն կայացրել է որոշում: Ինչպես նշել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, կազմակերպության պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան: Չի բացառվում, որ այդ որոշումը հետագայում փոփոխություն կրի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ԵԱՀԿ ներկայանա ավելի բարձր մակարդակով:

Բելառուսն արդեն կողմնորոշվել է պատվիրակության կազմի առմչությամբ: Ինչպես հաղորդել է Հայաստամում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոն, Մինսկը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումներին ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով: Հիշեցնենք, որ Ֆրանսիան նույնպես կներկայացնի երկրի նախագահը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին իր հերթին տեղեկացրել է, որ Ռուսաստանը կներկայա արժանի մակարդակով:

Դիվանագետների շրջանում հարցման ընթացքում պարզ է դարձել, որ որոշ երկրներ ընդհանրապես մտադիր չեն ապրիլի 24-ին ներկա գտնվել Գալիպոլյան ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի պատվին: Նշենք, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերին արդեն  արձագանքել են Մեծ Բրիտանիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Վերջին երկուսը Թուրքիայում ներկայացված կլինեն առաջին անձանց մակարդակով: Մեծ Բրիտանիայից Թուրքիա կմեկնեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Չարլզը:

Նախորդ հոդվածը‘Tert.am-ն ու BlogNews-ը պաշտոնապես համալրել են Միքայել Մինասյանի մեդիահոլդինգի շարքերը’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանի պատասխանը 2011-ին Ազատության հրապարակ Կոնգրեսի մուտքը շահարկողներին’