‘Փաշինյանի պատասխանը 2011-ին Ազատության հրապարակ Կոնգրեսի մուտքը շահարկողներին’

2244

Վերջին շրջանում սկսել է շահարկվել 2011 թվականին Կոնգրեսի՝ Ազատության հրապարակ մտնելու հարցը: Հնչեցվում են տարատեսակ պնդումներ, թե ինչու Կոնգրեսը այդ օրը մտավ հրապարակ ու ինչպես: Ճիշտ է, շահարկումները միայն նոր են սկսել հնչեցվել, բայց դրանց պատասխանը տրվել է դեռ վաղուց, որոնցից լավագույնն, անկասկած ձեւակերպել է Նիկոլ Փաշինյանը՝ դեռ 2011-ին:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում այդ հոդվածը՝ կրճատումներով:

«Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակ կարող էր մտնել թե փետրվարի 18-ին եւ թե մարտի 1-ին: 2011թ. առաջին երկու հանրահավաքների մասնակիցների քանակն ու հավաքական էներգետիկան թույլ էին տալիս այդ անել: Այդօրինակ որոշմանը, սակայն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց միայն մարտի 17-ին:

Ինչո՞ւ, ուրեմն, մարտի 17-ին, եւ ոչ փետրվարի 18-ին: Այս հարցադրման համատեքստում մարտի 17-ի իրադարձություններից հետո զանազան մեկնաբանույթուններ հնչեցին` մեկը մյուսից էկզոտիկ: Տեր-Պետրոսյանի գործողությունների տրամաբանությունը գնահատելու համար, սակայն, անհրաժեշտ է հասկանալ մի պարզ իրողություն:
Եթե որեւէ խնդրի բարեհաջող լուծման հավանականությունը մեծացնելու հնարավորություն դեռեւս կա, Տեր-Պետրոսյանը անպայման նախ կօգտվի այդ հնարավորությունից, եւ դրանից հետո միայն կդիմի բուն գործողությանը:
Մարտի 17-ին, ըստ այդմ, մի քանի գործոններ կային, որոնք Ազատության հրապարակի մուտքի գործողության հաջողության հավաքականությունը հասցրել էին գագաթնակետին: Այդ օրը Հայաստանում էր գտնվում ժողովրդավարության հարցերով զբաղվող երկու եվրոպական բարձրաստիճան պատվիրակություն, այդ օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը բացառիկ էր 2008-ից ի վեր, եւ վերջապես որեւէ կոնկրետ գործողության սպասումները հանրահավաքի մասնակիցների շրջանում հասել էին գագաթնակետին: Սա նույնպես քաղաքական կարեւոր գործոն է, որովհետեւ գործողության հաջողության կարեւորագույն չափանիշը նրա թողած էֆեկտն է: 

Նիկոլ Փաշինյան

«Արթիկ» ՔԿՀ մենախուց
24.03.2011թ.»:

 

Նախորդ հոդվածը‘Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Բելառուսը եւ Ֆրանսիան կներկայանան բարձրագույն մակարդակով’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը դատապարտվել է՝ հա- թուրքական բարեկամության հուշարձանն «այլանդակ» անվանելու համար’