Ցուկերբերգը հերքում է նախկին աշխատակցուհու մեղադրանքները

352

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հերքում է  նախկին աշխատակցուհու մեղադրանքները, թե ընկերությունն իր շահույթը վեր է դասում օգտատերերի անվտանգությունից և շահերից։

Արտադրանքի գծով Facebook-ի նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենը ամերիկյան Սենատում լսումները ընթացքում խիստ քննադատության է ենթարկել ընկերությանը՝ հայտարարելով, որ նրա արտադրանքը վնաս է հասցնում երեխաներին, խտրականություն է բորբոքում և վտանգ է ներկայացնում ժողովրդավարությանը։

«Այդ մեղադրանքների հիմքում այն միտքն է, թե մենք գերադասում ենք շահույթը, այլ ոչ թե անվտանգությունը և բարեկեցությունը։ Դա պարզապես սուտ է,- գրել է Ցուկերբերգը ։- Մենք խորապես մտահոգված ենք այնպիսի հարցերով, ինչպիսիք են անվտանգությունը, բարեկեցությունը և հոգեկան առողջությունը»։

Սենատում իր ելույթում Հաուգենը, մասնավորապես, քննադատության է ենթարկել հենց Ցուկերբերգին՝ հայտարարելով, որ Facebook-ի հիմնադիրը անսահման իշխանություն ունի ընկերությունում, և «ոչ ոք չի կարող նրան պատասխանատվության կանչել, բացի հենց իրենից»։

«Ընկերության ղեկավարությունը գիտի՝ ինչպես Facebook-ը և Instagram-ն ավելի անվտանգ դարձնի, բայց չի ցանկանում անհրաժեշտ փոփոխությունները կատարել, քանի որ իր աստղաբաշխական շահույթը վեր է դասում մարդկանցից»,- հայտարարել է Հաուգենը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըATP. Կարեն Խաչանովը նահանջել է դասակարգման աղյուսակում
Հաջորդ հոդվածը«Комсомольская правда»-ն փակում է իր ներկայացուցչությունը Բելառուսում