‘Ցուկերբերգի հանդիպմանը ուսանողների հետ կմասնակցի 2000 մարդ’

1022

Մոսկվայի պետական համալսարանում ավելի քան 2000 ուսանող է գրանցվել Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի դասախոսությանը, որը նախատեսվում է անցկացնել այսօր երեկոյան, համալսարանի Հիմնարար գրադարանի հանդիսությունների դահլիճում:

Ուսանողների այսքան մեծ հետաքրքրվածությունը գլուխկոտրուկի առաջ է կանգնեցրել միջոցառման կազմակերպիչներին: Խնդիրն այն է, որ հանդիսությունների սրահը հաշվարկած է ընդամենը 1200 մասնակցի համար: Բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունենա դասախոսությանը հետևել դահլիճում,  համալսարանի նոր մասնաշենքում կկազմակերպվի ուղիղ հեռարձակում անգլերենով և ռուսերենով:

ՄՊՀ-ում ճշտել են, որ  Ցուկերբերգը ցանկացել է հանդիպել լրագրության, ծրագրավորման, կիբեռնետիկայի բաժիններում սովորող ուսանողների հետ:

Նախորդ հոդվածը‘Օսկանյան. դա անարդարություն է մեր երկրի ճակատագրի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողը Միխայիլ Խոդորկովսկուն քաղբանտարկյալ է համարում’