Ցուցարարները փորձել են ընդհատել Բայդենի ելույթը

387

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Լոս Անջելեսում Ամերիկաների գագաթնաժողովում փորձել են ընդհատել ցուցարարները, որոնց, ի վերջո, հանել են դահլիճից։

Ամերիկյան առաջնորդի ելույթի սկզբում վերջին շարքերից անհասկանալի բացականչություններ են հնչել, բայց Բայդենը շարունակել է ելույթը։ Ըստ դեպքի վայրում ականատես լրագրողների՝ անվտանգության ծառայության աշխատակիցները ցուցարարներին հանել են դահլիճից։

Ամերիկաների գագաթնաժողովը Արևմտյան կիսագնդի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպում է, որը տեղի է ունենում մի քանի տարին մեկ,  ավելի քան 30 մասնակիցների միավորող Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո։ Այս տարի հանդիպումը կազմակերպել է ԱՄՆ-ը Լոս Անջելեսում։ Հանդիպմանը չեն հրավիրվել Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի պատվիրակությունները։ Գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են Մեքսիկայի և մի շարք այլ լատինաամերիկյան երկրների առաջնորդներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրևմուտքի ձախողման պատճառը՝ ըստ Bloomberg-ի
Հաջորդ հոդվածըԻսրայելը կոչ է արել սաստկացնել ճնշումն Իրանի նկատմամբ