‘Փակ են Տաշիր-Պրիվոլնոյե, ինչպես նաև Արագածոտնի մարզի Շենկանի համայնքի ավտոճանապարհները’

1128

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Տաշիր-Պրիվոլնոյե, ինչպես նաև Արագածոտնի մարզի Շենկանի համայնքի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում մեկնարկում է Օսվենցիմի «մահվան ուղեկցորդի» դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլուն ՄԱԿ-ին և ԱՄՆ-ին մեղադրում է երկերեսանիության համար’