‘Զոհված զինվորը հետմահու պարգեւատրվել է’

1288

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ Սիմոն Ճավռշյանը զոհվել է այս գիշեր` հակառակորդի արձակած կրակից:

 

Նախորդ հոդվածը‘Բռնաբարություններն օրինականացնելու կողմնակիցները հետաձգել են հավաքները’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’