‘Փակ շուկայի աղճատումը ավարտական փուլում է. «Սիթիի» բացումը` սեպտեմբերի 15-ին. Մամուլ’

1121

Երեկ «ՀԺ» թղթակիցը եղել է Փակ շուկայի ներսում, որն անճանաչելի է դարձել՝ վերածվելով «պաբելկա» արված առևտրի կետի։ Եթե շուկան միահարկ, բարձր տանիքով կոթողի էր նման, ապա այժմ այնտեղ կառուցվել է նաև երկրորդ հարկ, տեղադրված է այնտեղ տանող շարժասանդուղքը։ Սուպերմարկետի կահավորումը գրեթե ավարտված է։ Անգամ դրամարկղերն են տեղադրված և տոպրակով ծածկված։ Մի խոսքով՝ մնում է փոշին մաքրել և ապրանքները դասավորել, և «Սիթին» պատրաստ է գործարկման։
Բանվորները փոխանցել են, որ աշխատանքները մեծ թափով իրականացվում են՝ սեպտեմբերի 15-ին բացումն անելու համար։ Աղմկահարույց պրոյեկտի վերջնակետին հասնելու համար մնացել է դրսի մի քանի կոսմետիկ աշխատանք, որից ամենախոշորը շենքի շրջակայքի ասֆալտապատումն է։ Դա էլ արդեն ընթացքի մեջ է։

Նախորդ հոդվածը‘Տրանսֆերտների ծավալները կգերազանցեն ՀՀ բյուջեն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՊՊԾ կատարում է ՃՈ գործառւյթները. Մամուլ’