‘Փաշինյան. Կրկին կանգնած ենք ինքնիշխանություն ձեռք բերելու խնդրի առաջ (տեսանյութ)’

1033

Անկախության ձեռքբերումից 21 տարի անց մենք կրկին կանգնած են ինքնիշխանություն ձեռք բերելու հրատապ խնդրի առաջ: iLur.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր Սարյանի պուրակում Անկախության 21-ամյակի առթիվ կազմակերպված տոնական հավաքի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Դաժան երազի նման է մեր այսօրվա իրականությունը: Անկախությունը մի ամրոց է, որ ժողովուրդները կերտում են սեփական ուժերի նկատմամբ վստահությունը փայփայելու, պահպանելու համար: Երազանքների մեր ամրոցի կառավարիչների դերում հայտնվեցին ավազակներն ու գանձագողերը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր գործ ունենք ոչ միայն ազգային հարստության, այլև ազգային ինքավստահության, հավատի մսխման տխուր փաստի հետ: 

Փաշինյանի համոզմամբ՝ պետք է անողոք լինենք ինքներս մեր նկատմամբ, որովհետև այդ երազանքի թալանը բոլորիս աչքի առաջ է արվել: Ըստ Փաշինյանի՝ «մենք մեծ զոհողությունների ենք գնացել, բայց չենք հաջողել», և այժմ ավելի մեծ զոհողությունների գնալու ու սխալներն ուղղելու ժամանակն է:

Տեսանյութը՝ Ա.Վեզիրյանի

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Առկա բացասական երևույթները նսեմացնում են անկախության գաղափարը (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեր գլխավոր արժեքը անկախությունն է (տեսանյութ)’