‘Փաստաբան. Հրաչյա Հարությունյանը ցուցմունք կտա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի’

845

Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով անդրադարձել է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործի քննության ընթացքի վերաբերյալ արված որոշ հայտարարությունների:

Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, որ Հարությունյանի փաստաբանների՝ հայերեն չիմանալը չի կարող խոչընդոտել արդյունավետ պաշտպանության իրականացմանը, իսկ թարգմանչի ներկայությունը ցանկացած պարագայում պետք է ողջ նախաքննության եւ դատաքննության ընթացքում, որովհետեւ ՌԴ օրենսդրության համաձայն՝ այդ գործընթացը պետք է իրականացվի բացառապես ռուսերենով:

«Մեկուսարան թարգմանչի մուտքն արգելելու մասին տեղեկությունները, որոնք տարածել են որոշ լրատվամիջոցներ, հավանաբար վերաբերել են պաշտպանության կողմից պաշտպանյալի հետ ամենօրյա շփման համար թարգմանչի աշխատանքի հետ կապված քննիչ Կրավցովի կողմից թույլտվության բացակայությանը: Փաստաբանների կողմից ընթացակարգային ձևով միջնորդություն է ներկայացվել, սակայն միջնորդության արդյունքները դեռ չեն ստացվել,- նշում է Ռուբեն Մարգարյանը: — Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից իբրև թե ցուցմունք տալուց հրաժարվելուն, առաձնահատուկ ընդգծում եմ, որ պաշտպանության խնդիրը մեղադրյալի հանդեպ քրեական հետապնդման ժամանակ ուղղակի ներկա գտնվելը չէ: Մեղադրյալն իրավունք ունի օգտվել փաստաբանի ծառայություններից անսահմանափակ: Հարությունյանն ունի ընտանիք, աղջիկ, թոռ, մեկ տարի առաջ ինքն է կորցրել որդուն, և ինչպես ցանկացած նորմալ մարդ, չի կարող չանհանգստանալ կատարվածի վերաբերյալ: Մոտ ժամանակներս պաշտպանական կողմը մտադրված է հետաքննությանը մեղադրյալին հարցաքննելու միջնորդություն ներկայացնել, բայց ոչ թե ինչ-որ մեկի՝ ով էլ դա լինի, ճնշման տակ, այլ մեր պաշտպանյալի պատրաստ լինելու դեպքում»:

Նախորդ հոդվածը‘Վանում Հայաստանի 4 քաղաքացիների բերման են ենթարկել ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. սպիրտային խմիչքների բոլոր շշերի վրա կհայտնվի «ԱԼԿՈՀՈԼԸ ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԷ» մակագրությունը’