‘Փաստաբան. Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավված զենքերից մեկը ինքնաշեն է, բայց օրինական ‘

976

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Գորիսի միջադեպի գործով մոտ 2500 թերթից իրեն նախաքննական մարմինը տրամադրել է ընդամենը 210 էջը: Aravot.am-ի փոխանցմամբ, փաստաբանը եզրակացում է, որ նախաքննական մարմինը փորձում է թաքցնել ինչ-որ փաստեր: Հայկ Ալումյանն ասել է, որ «Իրենք այսօր արհեստականորեն ձգձգում են նախաքննությունը: Այսօր նախաքննությունն ընդամենը գնում է Արտակ Բուդաղյանի վերաբերյալ, իբր ինքը սպառնալիքներ է տվել: Այս մի փոքր դրվագն օգտագործելով՝ ձգձգում են նախաքննությունը և գործի նյութերը չեն բերում դատարան: Ինչքան դրվագ են օգտագործում, որ այս գործի նյութերը մեզ հասանելի չլինեն»:

Ըստ Հայկ Ալումյանի՝ զավեշտալի է, որ Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավված զենքերից մեկը ինքնաշեն է, բայց օրինական. «Կա մի հատ էլ զավեշտ, որ դեպքի վայրում կա մի հատ էլ ճիշտ նույն եղանակով պատրաստված ինքնաշեն զենք, որը ոչ մեկին չի պատկանում, և այսօր այդ զենքն ուզում են վերագրել Ավետիք Բուդաղյանին: Ակնհայտ է, որ դա իրենց զինանոցից է: Վերագրում են Ավետիք Բուդաղյանին, որը մահացած է և չի կարող հերքել դա»,-փաստաբանի խոսքերն է մեջբերում aravot.am-ը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեստեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Անդերսոնին 8 մլն £-ով’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Անասուններ և ասուններ. կարծրատիպերը և իրականությունը’