‘Փաստաբան. Վարդան Սեդրակյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով ‘

1054

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  նախաքննական մարմնի միջնորդությունը եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

Սիրունյանի տեղեկացմամբ՝ նախագահի նախկին թեկնածուն կալանավորվել է երկու ամիս ժամկետով և այս պահին հրաժարվում է ցուցմունք տալ: 

Նախորդ հոդվածը‘Ժառանգությունը չի տրամադրում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը՝ այն ժամանակավրեպ համարելով’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Մենք արժանի չէինք հաղթանակի’