‘Փաստաբան. 17/05 տեղամասը ՍԴ-ն որևէ կերպ չի կարողացել տեղավորել օրինականության և ազատության ֆորմուլայի մեջ’

1221

Մեր կազմակերպության կողմից դիտարկման ենթարկվեցին 14 տեղամասեր, որոնց մեծ մասում գրեթե նմանատիպ կեղծիքներ և ընտրակեղծարարության մեխանիզմներ են նկատել, բայց Սահմանադրական դատարանը ընդամենը 17/05-ում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի երեկ կայացրած որոշմանը՝ անվավեր ճանաչել Արտաշատի 17/05 ընտրատեղամասի արդյունքները:

«Ակնհայտ է, որ այնքան ճչացող են փաստերը, որ հնարավոր չի եղել այդ տեղամասը որևէ կերպ տեղավորել օրինականության և ազատության այդ ֆորմուլայի մեջ: Սա կարող եմ գնահատել որպես ձեռքբերում և ազդակ, որ բռնած ճանապարհը ճիշտ է, և շնորհավորեմ այն դիտորդին և լրագրողին՝ Արտակ Համբարձումյանին և Նարինե Իսմայիլիին, ովքեր այդ պահին տեղամասում իրենց առաքելությունն են իրականացրել, և ովքեր հայտնաբերերել, տեսանկարահանել են և հաղորդում են տվել այնտեղ տեղի ունեցած ընտրակեղծարարության մասին, ու այդ կապակցությամբ հիմա Հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել: Այդ երեխաներին պետք է շնորհավորել»,- ասաց Եգորյանը:

Նշենք, որ նախագահի ընտրությունների քվեարկության օրը Արտաշատ քաղաքում գտնվող 17/05 ընտրատեղամասում լցոնման ու դիտորդի նկատմամբ  բռնություն կատարելու դեպքի առնչությամբ  նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ: 

Նախորդ հոդվածը‘1921 թվականի այս օրը Սողոմոն Թեհլերյանը վերջ դրեց Թալեաթ Փաշայի կյանքին’
Հաջորդ հոդվածը‘Սպառողների միության նախագահ. Մեր կյանքը վտանգի տակ է, և նման վիճակ չի կարելի հանդուրժել (տեսանյութ)’