‘«Փարաջանով» ֆիլմը ներառվել է Տալլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում’

987

Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը ներառվել է Տալլինի «Տյոմնիե նոչի» կինոփառատոնի մրցութային ծրագրում: Փառատոնը մեկնարկում է նոյեմբերի 15-ին: «Փարաջանովից» զատ՝ հաղթանակի համար կպայքարեն ևս 18 ֆիլմեր Ֆրանսիայից, Չինաստանից, Բելգիայից, Ճապոնիայից և այլ երկրներից:

Հիշեցնենք, որ Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը ներառվել է «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների երկար ցուցակում: Ֆիլմը պատմում է Վարպետի կյանքի երեք շրջանների մասին. «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանման գործընթաց, բանտարկություն, խաղաղ կյանք Թբիլիսիում: «Փարաջանով» ֆիլմի գլխավոր դերը կատարել է ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:

 

Նախորդ հոդվածը‘26.5 մլն Փեսա Միշիկին՝ Վատիկանի դեսպանատան համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ցաբրնոխ. ԼՂ մասին բանաձեւը ԵՄ պաշտոնական փաստաթուղթն է ‘