‘Փարիզ. Փորձագետները պարզում են սպանված ահաբեկիչների ինքնությունը’

1102

Ֆրանսիացի փորձագետներն աշխատում են Սեն-Դենիում անցկացված հատուկ գործողության ժամանակ սպանված ահաբեկիչների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հատուկ գործողության գլխավոր թիրախներից մեկը Աբդելհամիդ Աբաուդն էր՝ Փարիզի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչը, սակայն ո՛չ նա, ո՛չ էլ ահաբեկչության մեկ այլ հավանական մասնակից՝ Սալահ Աբդեսալամը, ձերբակալվածների թվում չկան: Մինչդեռ, Փարիզի դատախազի խոսքով՝ գրոհի վայրում հայտնաբերվել է երկու դիակ, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել:

The Washindton Post-ը, հղում անելով ֆրանսիական ոստիկանությունում պաշտոնական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Աբաուդն սպանվել է գրոհի ընթացքում: Սակայն Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը չի հաստատել այդ լուրը: Նա հայտարարել է, որ չի կարող նշել ո՛չ սպանվածների ճշգրիտ թիվը, ո՛չ էլ նրանց անունները՝ նշելով միայն, որ գրոհի վայրում առնվազն երկու մարմին է հայտնաբերվել: Սպանվածներից մեկը կին է, որն իրեն պայթեցրել է, երբ ոստիկանությունը գրոհել է բնակարանը, որտեղ նրանք թաքնվում էին: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հնարավոր է՝ նա Աբդելհամիդ Աբաուդի զարմուհին է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Թագավորը» կոկորդներիս է, եւ եթե կուլ չենք տալիս, ապա մի օր թքելու ենք դուրս’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Սա մսխող բյուջե է. Տեսանյութ’