‘Փլուզում Ջերմուկի ճանապարհին. Ճանապարհը երկկողմանի փակ է’

1079

Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետեւանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ եւ 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։

Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Երթեւեկությունը նշված ճանապարհահատվածում մասամբ կվերականգնվի ժամը 14:00-ի սահմաններում։

Ավտոճանապարհն ամբողջությամբ բաց կլինի ժամը 20:00-ից։

Նախորդ հոդվածը‘Ս. Գայանե վանքը նոր վանահայր ունի’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպացի փորձագետ. Առկա է ղարաբաղյան հակամարտության` իսրայելա-պաղեստինյան դիմակայության վերածման վտանգ’