‘Եվրոպացի փորձագետ. Առկա է ղարաբաղյան հակամարտության` իսրայելա-պաղեստինյան դիմակայության վերածման վտանգ’

848

Առկա է ղարաբաղյան հակամարտության` իսրայելա-պաղեստինյան դիմակայության վերածման վտանգ: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց հարցազրույցի ընթացքում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին ամեն օր տեղի են ունենում փոխհրաձգություններ: Դրանք ուղեկցվում են  ադրբեջական դիվերսիաներով, որոնց արդեն, զինվորականներից բացի,  զոհ են դառնում խաղաղ բնակիչներ:

«Չնայած այն հանգամանքին, որ իարվիճակը նշված սահմաններում պարբերաբար թեժանում է, ԵԱՀԿ-ն հարցին կարող է միջամտել միայն դիվանագիտական եղանակներով, այսինքն, կոչերով և հայտարարություններով, որոնք կողմերը բավականաչափ լրջորեն չեն ընկալում: Իսկ լարվածությունը մեղմելու նպատակով ռազմական կամ, ավելի շուտ, փաստացի միջամտություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե հրադադարի ռեժիմի խախտման փաստերը վերաճեն լուրջ դիմակայության, թեկուզ` կարճատև: Հնարավոր է, կայացվի խաղաղապահներ մտցնելու որոշում, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ դրանից զոհերի թիվն ավելի քիչ չի լինի», — ընդգծել է Լերները:

Փորձագետը նաև տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ լուրջ վտանգ ծագելու դեպքում ԱՄՆ և Ֆրանսիան պատրաստ են միանշանակ Հայաստանի կողմը կանգնել: Նրա գնահատմամբ, Սիրիայի հակամարտության նկատմամբ Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումը ցույց է տալիս, որ նրանք կարող են փոխել իրենց դիրքորոշումները: Ընդ որում, պարտաիր չէ, որպեսզի այդ դիրքորոշումները  Սիրիայի իշխանությունները կողմը լինեն: Եվ դա այն դեպքում, որ նույն Ֆրանսիան պատմական առումով Սիրիային շատ ավելի մոտ է, քան` Հայաստանին:

 

Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են  Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները:

 

Նախորդ հոդվածը‘Փլուզում Ջերմուկի ճանապարհին. Ճանապարհը երկկողմանի փակ է’
Հաջորդ հոդվածը‘Թույլ օղակ’