‘«Փյունիկը» առաջին մարզումն է անցկացրել Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ’

1221

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը տոներից հետո վերսկսել է մարզումները:

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը, թիմի գործողություններն առաջին անգամ ղեկավարում էր նորանշանակ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները դեկտեմբերի 30-ին ստանձնել է Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը:  Այժմ «Փյունիկը» Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է: 

Նախորդ հոդվածը‘Երկրի վրա հունվարի 9-ին մագնիսական փոթորիկ կսկսվի ‘
Հաջորդ հոդվածը‘Տոնական օրերին արտակարգ դեպքերի վիճակագրություն’