‘Փոստանջյանը չի կորցնում հույսերը’

1203

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու՝ Հովիկ Աբրահամյանի կողմից կայացրած որոշմանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսպես է արձագանքել. «Սա դեռ նախաձեռնություն է, և այն դեռ պիտի ներկայացվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին: Այնուհետև նոր պատվիրակության կազմը դեռ պիտի հավանություն ստանա ԵԽԽՎ-ի կողմից: Համոզված եմ, որ այս կազմին ԵԽԽՎ-ն կմերժի, քանի որ տեղի է ունեցել կանոնակարգի և համապատասխան բանաձևի խախտում: Այստեղ ընդդիմությունը փոխարինվել է իշխանության հետ, ինչը կոպիտ խախտում է, քանի որ հենց բանաձևի մեջ դա հստակ ասվում է: Ուստի Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում հաջողություն չի ունենալու, այլ մեր պատվիրակության անդամների և իշխանությունների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու»,-Փոստանջյանի խոսքերն է մեջբերում aravot.am-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եթե նամակ ցարին, ապա՝ գուբերնիա’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Պաշտոնյաների վարձատրությունը քաղաքական հարց է (տեսանյութ)’