Փորձագետները Մարիուպոլում ՌԴ բանակի առաջխաղացում են արձանագրել

353

ԱՄՆ-ում անկախ վերլուծական կենտրոնը՝ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը, տեղեկացնում է, որ ռուսաստանյան զորքերը վստահաբար առաջ են գնացել Մարիուպոլում՝  մարտի 24-ին մտնելով քաղաքի կենտրոնական հատվածը։

Նավահանգստային այդ քաղաքը, որն առանցքային է համարվում ռուսաստանյան ռազմական կամպանիայի համար, մարտի սկզբից շրջապատված է ռուսաստանյան զորքերով, այնտեղ տասնյակ հազարներով մարդիկ են մնացել, որոնք մշտապես հրթիռակոծության և հրետակոծության են ենթարկվում։ Միջազգային կազմակերպությունները արդեն բազմիցս հայտարարել են, որ քաղաքում աղետալի վիճակ է ցրտի և սովի պատճառով։

Ինստիտուտի պնդմամբ՝ ուկրաինական իշխանությունները լքել են քաղաքը, որպեսզի ավելի լավ համակարգեն տարածաշրջանային գործողությունները։

Ինստիտուտի վերջին զեկույցում նաև ասվում է, որ ռուսաստանյան զորքերը շարունակել են գնդակոծել Խարկովը և հարված են հասցրել հումանիտար օգնության կետին, ինչի հետևանքով վեց մարդ զոհվել է, և տասնհինգը վիրավորվել են։

Ուկրաինական զորքերն, իրենց հերթին, Բերդյանսկի օկուպացված նավահանգստում հաջողությամբ գրոհել են ռուսաստանյան նավերի վրա։ Բացի այդ, Ուկրաինան ռուսաստանյան զորքերին ստիպել է անցնել պաշտպանության Կիևից հյուսիս-արևմուտք և թույլ չի տվել շրջապատել Չեռնիգովյան մարզը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՔոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է
Հաջորդ հոդվածըՋո Բայդենը կայցելի Ուկրաինային սահմանամերձ լեհական քաղաքը