Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է

382

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է ավտոմեքենան վտանգավոր վարելու եւ արագությունը գերազանցելու համար։

Նրա  Bentley ավտոմեքենան ժամանակավորապես առգրավել են, հաղորդում է Independent-ը։

Մաքգրեգորին գրավի դիմաց ազատ են արձակել։ Ապրիլին տեղի կունենա դատավարությունը։

2017-ին Մաքգրեգորը արագությունը գերազանցելու համար նույն դատարանում մեղավոր էր ճանաչվել եւ տուգանվել։

Նախորդ հոդվածըՊատերազմն Ուկրաինայում․ Անցած օրվա ամփոփում
Հաջորդ հոդվածըՓորձագետները Մարիուպոլում ՌԴ բանակի առաջխաղացում են արձանագրել