Անկարան կոչ է անում զանազանել ահաբեկչության դեմ պայքարը և քրդական հարցը

333
Orta Dogu Teknik Universitesi (ODTU) Uluslararasi Iliskiler Bolum Baskani Prof. Dr. Huseyin Bagci, Antalya'da duzenlenen 3. Turk-Rus Entelektueller Bulusmasi'nda konustu

Անվտանգության երաշխիքները, որ Թուրքիան ակնկալում է Շվեդիայից և Ֆինլանդիայից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թույլտվության դիմաց, վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե քրդական հարցին, չորեքշաբթի ТАСС-ին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բագջին՝ նշելով, որ Եվրոպայում հաճախ սխալմամբ տարբերություն չեն տեսնում այդ երկու խնդիրների միջև։

«Ահաբեկչության, մասնավորապես՝ Քրդստանի բանվորական կուսակցության և Սիրիայում նրա հետ կապ ունեցող կառույցների դեմ պայքարի հարցը դուրս է գալիս քրդական հարցի շրջանակներից։ Դա ազգային անվտանգության, այլ ոչ թե քուրդ ժողովրդի էթնիկ նույնականացման հարց է։ Հյուսիսային Իրաքից վտանգ է սպառնում Թուրքիայի անվտանգությանը, և նա դիմակայում է դրան»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա՝ սեփական անվտանգության սպառնալիքի դեմ Թուրքիան պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում, որտեղ կայանում են, այսպես կոչված՝ Ազգային ինքնապաշտպանության սիրիական ուժերը, որոնց Անկարան կապում է ՔԲԿ-ի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքական բանակը ավարտել է նոր գործողության նախապատրաստումը
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռ է արձակել