ԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռ է արձակել

368

ԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, չորեքշաբթի հաղորդել է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։

Գործակալության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Փհենյանի մերձակա Սունան շրջանից։

Արձակված հրթիռներից երկուսը ընկել են Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Երրորդ հրթիռի անկման վայրի մասին տեղեկություն դեռ չի ստացվել։

Ճապոնիայի ափամերձ պաշտպանությունը  նշված շրջանում գտնվող ձկնորսական նավերին նախազգուշացրել է պահպանել անվտանգության միջոցառումները և հրթիռի բեկորներ հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց։

Կորեայի Հանրապետության կառավարությունը դատապարտել է չորեքշաբթի օրը ԿԺԴՀ-ի անցկացրած փորձարկումները։ Ինչպես հաղորդել է Yonhap-ը, Սեուլի գնահատականներով՝ ենթադրաբար խոսքը առնվազն մեկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման մասին է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնկարան կոչ է անում զանազանել ահաբեկչության դեմ պայքարը և քրդական հարցը
Հաջորդ հոդվածըԴոդոնի կողմնակիցները ցույց են անում խորհրդարանի մոտ