Փորձագետ․ Ուկրաինացի դիվերսանտները քողարկող խալաթներ են ստացել

183

Լուգանսկի «դեմոկրատական հանրապետության» տարածքում գործող ուկրաինական հատուկ ստորաբաժանումները քողարկող խալաթներ են ստացել, որոնք նրանց թաքցնում են ջերմացույց խցիկների տեսանելիությունից, ТАСС-ին պատմել է ռազմական փորձագետ Վիտալի Կիսելյովը։

«Մեր աղբյուրները հաղորդել են, որ ՈՒՌՈՒ-ն հատուկ նշանակության ստորաբաժանումների՝  դեսանտա-գրոհային դասակների, դիվերսիոն-հետախուզական խմբերի համար ինչ-որ քողարկող խալաթներ է ստացել, որոնք տեսանելի չեն ջերմացույց խցիկներով։ Հիմա մենք մանրակրկիտ զբաղվում ենք այդ խնդրով, և եթե այդ տեղեկությունը հաստատվի, մենք անպայման կհայտնենք դրա մասին։ Հնարավոր է՝ նաև ցուցադրենք հենց գերի ընկած զինվորի վրա»,- ասել է Կիսելյովը։

Բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ քողարկող խալաթները վահանավորում են մարդկային մարմնի ջերմությունը, և դրանք կրող զինվորները տեսանելի չեն լինում ինֆրակարմիր դիապազոնում, որում աշխատում են ջերմացույց խցիկները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների գործընթացը
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Էրլինգ Հոլանդին վճարել շաբաթական 570 հազար եվրո