«Փուլային կարգավորման» ադրբեջանական տարբերակը. ՉԻ

595

Անկախության 32 տարիների ընթացքում Հայաստանը պետական մակարդակով միայն մի անգամ է լրջորեն ցանկացել փոխզիջումների հիման վրա հասնել արցախյան հակամարտության իրական կարգավորման, այն էլ՝ ոչինչ չի ստացվել։ 1997-ին կարգավորման փուլային լուծման երկու տարբերակներից մեկին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են, ԼՂՀ-ն՝ ոչ, ու կարգավորումը ձախողվել է։ Նախ՝ որովհետև ԼՂՀ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, և երկրորդ՝ ԼՂՀ-ն արդեն ՀՀ իշխանական համակարգում էր «լիարժեք փայատեր»։ Դրանից հետո  «թեման փակվել է», որովհետև 98-ի հեղաշրջումից հետո արցախյան հակամարտությունը ոչ Հայաստանում, ոչ Արցախում չէր ընկալվում որպես շուտափույթ լուծում պահանջող խնդիր, հակառակը՝ գերիշխում էր այն տեսակետը, որ «մենք այդ խնդիրն արդեն լուծել ենք», հետևաբար՝ փոխզիջումների հիման վրա խնդրի վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է գնահատել որպես մեր «լուծումը» մեզանից խլելու փորձ։

Իսկ այսօր Ադրբեջանն այլ «փուլային տարբերակ» է առաջարկում։ Նրանք ցանկանում են «խնդիրը կարգավորել» երկու փուլով։ Առաջին փուլով նախատեսում են ամբողջովին հայաթափել Արցախը, երկրորդ փուլով՝ տարածքներ զավթել ՀՀ-ից (Սյունիքի մարզից, Սևանի ավազանից և այլն)։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե «Երևանից ակնկալում է քաղաքական կամք» երեք հարցերում, որոնք վերաբերում են «Ադրբեջանի տարածքում հայ զինվորականների անօրինական ներկայությանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն, ղարաբաղյան տարածաշրջանի հայ բնակիչների հետ երկխոսության խոչընդոտմանը»։ Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը՝ Ադրբեջանն ակնկալում է, որ «Երևանը քաղաքական կամք կդրսևորի» և կկազմակերպի Արցախի 120 հազար բնակիչների էվակուացիան։ Դրանից հետո իրենք «խաղաղության համաձայնագիր» կստորագրեն, բայց՝ այնպիսի կետերով, որոնց հիման վրա հնարավոր լինի նոր պատերազմ սկսել և տարածքներ զավթել նաև ՀՀ-ից, ու կիրականացնեն երկրորդ փուլը։ 

Մարկ Նշանյան

Ամբողջական հոդվածը կարդալ «Չորրորդ իշխանություն»-ում

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն կոչ է անում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, այլ ոչ թե փնտրել դրա պատճառները
Հաջորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ