‘«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանին երեկ վիրահատել են’

902

«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանին երեկ վիրահատել են: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Բոզոյանի դատապաշտպան Կարեն Մանուչարյանը:

Ավելի վաղ Մանուչարյանն ասել էր, թե բժիշկները վիրահատելու համար մոտ 600 հազար դրամ են պահանջում, քանի որ Բոզոյանի առողջական վիճակը վատթարացել է, և նրան այժմ ավելի բարդ վիրահատություն է պետք, հետևաբար և ավելի շատ գումար:

«Իրեն պլաստիկա պետք է անեին, բայց մեկ այլ վիրահատություն են արել՝ ավելի մատչելի գներով: Ինչպես ես հասկացա, այդ 600 000-ը վերաբերում էր պլաստիկային: Միզապարկի պլաստիկա պետք է անեին: Միզապարկը չի հեռացվել, լուրջ միջամտություն է արվել, դրա հետ չի կապված»,- ասաց Մանուչարյանը:

Հարցին, թե այդ 600 000 դրամը նախկինի պես անհրաժե՞շտ է, դատապաշտպանն ասաց, թե «միգուցե պետք գա, քաղցկեղով հիվանդ մարդու մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել է, և նոյեմբերի 17-ին դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, սակայն մինչ այդ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նախորդ հոդվածը‘«ՉԻ». Սուտը որպես իշխանությունների միակ գործիք ‘
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Ջոնս-Արոնյան. Ուղիղ’