‘Փոքր բիզնեսը գնալով ավելի է քչանում. «Ժողովուրդ»’

999

Դեռ 2011թ. հուլիսին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու մասին, նույնիսկ ստեղծել համապատասխան խորհուրդ։ Բայց արի ու տես, որ դրանից հետո, այս տարիների ընթացքում, ՀՀ-ում ՓՄՁ-ն գնալով ավելի վատ վիճակում է հայտնվել։ Այդ մասին վկայում են անգամ պաշտոնական տվյալները, որոնք ասյօրվա համարում ներկայացնում է «Ժողովուրդը»։

2011թ. ՀՀ-ում գործել է մանրածախ առևտրի 19 հազար 862 օբյեկտ։ Այդ ժամանակ մինչև 5 աշխատող ունեցող գերփոքր խանութների քանակը կազմել է 12 հազար 520, իսկ փոքրերինը՝ 752 հատ։ Իսկ ահա 2013թ. մանրածախ առևտրի օբյեկտների քանակը նվազել է՝ կազմելով 17 հազար 91 հատ, իսկ գերփոքր խանութների թիվը դարձել է 11 հազար 597, փոքրերինը՝ 744 հատ։

«Փաստորեն, ճիշտ էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ ժամանակին առաջարկում էր. «Եթե վարչապետը մի 8 ամսով արձակուրդ վերցնի, եթե նախարարները մի տարի նախարարություններում չերևան, այո, կհաջողվի 10-12 տոկոս աճ ապահովել»»,–եզրափակում է թերթը։

Մանրամասները՝ այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ինչ-որ մարդկանց նորից «վիզ փող ա պետք». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘«Փուչիկ Կարենը» առաջիկայում կարող է նոր մականուն ունենալ՝ «Բիչոկ Կարեն». «ՉԻ»’