‘Քաբուլի օդակայանի հարձակման համար պատասխանատվություն է վերցրել «Թալիբանը»’

813

«Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Ինչպես հյատնում է Agence France-Presse հղում անելով թալիբների մամուլի քարտուղարին՝ հարձակվողների նպատակը օդանավակայանի ռազմական մասն էր:

«Ալ Ջազիրա» հեռուտաընկերության կայքում նշվում է, որ թալիբների շրջանում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն՝ հարձակումը սկսվել է վաղ առավոտյան՝ տեղական ժամանակավով շուրջ 04:20-ին: Քաբուլի ոստիկանության փոխանցմամբ՝ ահաբեկիչ-մահապարտների խումբը գրավել է օդանավակայանի մերձակայքում գտնվող շենքն ու անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության մեջ մտել:

Բոլոր չվերթներն օդանավակայանում չեղյալ են համարվել: Հնարավոր զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Օդանավակայանի մոտակայքում է գտնվում Միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) շտաբը: 

Նախորդ հոդվածը‘Քաբուլի օդանավակայանի շրջակայքում պայթյուններ են հնչել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 10-ին սպասվող իրադարձությունները’