‘Քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին’

1937

Այսօր Կառավարության դիմաց մի շարք տոնավաճառներում աշխատող ձեռնարկատերերի բողոքի ցույցին աջակցելու էին եկել նաեւ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ: Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում էին ընդդեմ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնելիք օրենքի: Համաձայն դրա՝ շրջանառության հարկը 3%-ից դառնում է 1%, փոխարենը՝ տնտեսվարողները պարտավորվում են վաճառվող ապրանքի մասին պարբերաբար փաստաթղթային տվյալներ ներկայացնել ֆինանսների նախարարությանը: 

Ակցիայի ավարտից հետո քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին եւ բերման ենթարկել նրան` ասելով, որ տանում են Կենտրոնի ոստիկանություն: Դեպքի մանրամասները դեռեւս հայտնի չեն: 

Նշենք, որ մի շարք ակտիվիստներ իրենց հետ կառավարության շենք էին բերել տարբեր գույների մկան թակարդներ, ինչպես նաեւ ցույցի ժամանակ պարբերաբար կարմիր քարտ էին ցույց տալիս կառավարությանը: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ նախագահի գլխավորած ԼՂՀ պատվիրակությունն Աբխազիայում է’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Թամազյան. Հոկտեմբերի 10-ին հրապարակը կպայթի մարդաշատությունից’