‘Քաղաքացիները չեն հավատում Օսկանյանին ներկայացված մեղադրանքներին ‘

885

«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած վերջին ուսումնասիրության արդյունքները բավական ուշագրավ հանգամանքներ են պարզել: Երեւանում եւ երկրի հինգ մարզերում` Արարատում, Տավուշում, Շիրակում, Լոռիում եւ Գեղարքունիքում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է ընդամենը երկու հարց` «հավատո՞ւմ եք Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքներին» եւ «Օսկանյանի գործն ի՞նչ հետեւանքներ կունենա»:

Այսպես, հարցման մասնակիցների 3 տոկոսը նշել է, որ հավատում է ներկայացված մեղադրանքներին, իսկ ահա` 82 տոկոսը չեն հավատում ներկայացված մեղադրանքներին:

Հարցման մասնակիցների 9 տոկոսն այս հարցում դեռ չի կողմնորոշվել, իսկ 6 տոկոսն էլ այլ պատասխաններ է նշել:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ուսումնասիրության մասնակիցների 58 տոկոսը կարծում է, որ գլխավոր դատախազը պաշտոնանկ կարվի: 32 տոկոսն էլ վստահ են, որ պաշտոնաթող կլինի գործող նախագահը: 8 տոկոսն էլ հակված է այն կարծիքին, որ կլուծարվի Ազգային ժողովը, իսկ 2 տոկոսը այլ պատասխաններ է տվել (տես` տրամագրերը):

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Դատավորների հեգնանքն ու անբարեհաճությունը. ՀԱԿ երիտասարդների դատական նիստ ‘
Հաջորդ հոդվածը‘Կարինե Աճեմյան. Դիվանագետները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարություններում ‘