‘Քաղաքացիները փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը (ֆոտոշարք)’

1555

Այս պահին Կոմիտասի 5-ում իրավիճակը կրկին լարվել է: Ինչպես հաղորդում է Panarmenian.net-ը, ոստիկանության և կարմիր բերետավորների հսկողության ներքո փորձում են շարունակել շինարարական աշխատանքները, իսկ բնակիչներն ու ակտիվիստները շարունակում են խոչընդոտել անօրինական շինարարությանը՝ նրանք փակել են Կոմիտաս-Շիրվանզադե խաչմերուկը:

Ոստիկանները և կարմիր բերետավորները փորձում են բերման ենթարկել ակտիվիստներին:

Կոմիտասի 5 հասցեում առավոտյան կրկին վերսկսվել էր շինարարությունը: Շինհրապարակում ծանր տեխնիկա է աշխատում: Նշենք, որ երկու օր առաջ պատկան մարմինների կողմից շինարարությունը 5 օրով դադարեցնելու մասին խոստում էր տրվել, դատարանի կողմից, որպեսզի այս հարցը քննարկվի, բայց շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել է պայմանավորվածությունը:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները փակել են Կոմիտաս-Շիրվանզադե խաչմերուկը’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել 2 քաղաքացի. Նրանք փորձում էին պաշտպանվել արևից’