Քաղաքացիությունից զրկված «ջիհադիստի կինը» զղջում է

460

Մեծ Բրիտանիայի նախկին բնակիչ Շամիմա Բեգումը, որը քաղաքացիությունից զրկվել է «Իսլամական պետության» գրոհայինների հետ համագործակցելու համար, պնդում է, որ զղջում է իր արածների համար և Լոնդոնին առաջարկում է իր օգնությունն ահաբեկչության դեմ պայքարում։

22-ամյա Բեգումը, որն այժմ Սիրիայում փախստականների ճամբարում է, «ԻՊ»-ին իր հարելը համարում է մեծ սխալ։ Այն հարցին, թե ինչ է մտածում այն մասին, որ այն կազմակերպությունը, որին ինքը հարել է, ցեղասպանություն և սպանություններ է իրականացնում ամբողջ աշխարհում, Շամիման պատասխանել է․ «Ուղղակի սիրտս խառնում է, ես ինձ ատում եմ դրա համար»։

Աշխարհի 50 երկրներից մի քանի հազար մարդ ապրում է Ալ Հոլ հսկայական ճամբարի տարածքում, որտեղ պահվում են «գրոհայինների կանայք»։ Վրանային ճամբարում կյանքի նորմալ պայմաններ չկան, ամեն տարի այստեղ հարյուրավոր երեխաներ են մահանում։ Կանանցից շատերն ուզում են վերադառնալ հայրենիք, հավաստիացնում են, որ սխալ են գործել՝ միանալով «Իսլամական պետությանը», ապացուցում են, որ չեն մասնակցել ռազմական գործողություններին, այլ զբաղվել են լվացք անելով ու կերակուր եփելով իրենց ամուսինների համար, որոնց նախաձեռնությամբ էլ հեռացել են հայրենիքից։ Սակայն ամբողջ աշխարհի հատուկ ծառայությունները կասկածում են նրանց անկեղծությանը և չեն շտապում նրանց վերադարձնել հայրենիք։

Շամիմա Բեգումն ավելի վաղ հարցազրույցներ էր տալիս, որոնցում ասում էր, թե ոչ մի բանի համար չի զղջում, իսկ ԻՊ-ի բռնած պատանդների սպանության վերաբերյալ  պնդում էր, թե որևէ խնդիր չի տեսնում դրանում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊետեր Մադսենի վերջին սերը
Հաջորդ հոդվածըԳրեթե միաժամանակ բալիստիկ հրթիռներ են փորձարկել