‘Քառյակը վաղը կհրապարակի կառավարությանը ուղղված 12 պահանջները’

1136

Քիչ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում ավարտվեց ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հերթական նիստը, որի արդյունքներով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հաղորդեց, որ վաղը ժամը 13:30 քառյակը հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ կհրապարակվեն այն 12 պահանջները, որոնք ներկայացվելու են կառավարությանը:

Հարցին, որ 12 պահանջները ներկայացնելուց հետո քաղաքական գործընթացը մինչև աշուն դադարեցվելու՞ է, քանի որ պահանջների կատարման համար քառյակը կառավարությանը մինչև աշուն ժամանակ է տալու, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ դրանով քաղաքական գործընթացը չի ավարտվելու և անկախ ամեն ինչից քառյակը շարունակելու է հանդիպումները: Հակոբյանը նաև նշեց, որ քառյակը փորձելու է ԱԺ օրակարգում ընդգրկել «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքի նախագիծը:

Մնացած հարցերին Հակոբյանը խոստացավ անդրադառնալ վաղվա ասուլիսին: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է հայկական կողմին’
Հաջորդ հոդվածը‘Սմբատ Այվազյանի դատավարությունը (Տեսանյութ)’